battalion.
• , ու հլ. (յետնաբար ի հլ.) «մի դրօ-շակի տակ եղած մի խումբ զօրք» Բուզ. Խոր. որից վաշտանալ «վաշտերի բաժա-նուել» Ագաթ. վաշտիկ «զինւոր» Օրբել. վաշտկան «զինւոր» Բուզ. 198. Խոր. Բ. խզ. վաշտկութիւն Յհ. կթ. առ լեհ.։
• = Փոխառեալ պէտք է լինի պհլ. *vašk «զօրագունդ» նշանակող մի բառից. այսպի-սի բառ չէ աւանդուած իրանեան գրականու-թեան մէջ, բայց կայ պհլ. gast (հինը vašt) «դարձած», vaštan «դառնալ», որ իրանեան rt>št ձայնափոխութեան հիման վրայ լա-ռաջանում է vartītan, gartītan «դառնալ», vartisn, gartišn «պտոյտ, շրջան», սանս. vart, vartate «դառնալ», պրս. [arabic word] gar-dīdan «դառնալ, շրջագայիլ, պտուտկիլ», [arabic word] gāštan «դարձնել», [arabic word] gardana> գրտնակ (=լտ. verto «դարձնել», հին բար-ձըր գերմ. werdan, գերմ. werden «դառնալ, լինել», ռ. вepηeть «դարձնել, պտտցնել, շրջել, ծակել», вepηeл «շամփուր», լիթ. verčiu, versti «դարձնել» ևն) բառից։ Բոլորի արմատն է հնխ. vert-«դառնալ, դարձնել» (Pokorny 1, 274, Horn § 886)։ Առհասա-րակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. ինչ. գունդ, պար, գումարտակ, ճամբար («մանեակ. 2. բանակ» <պհլ. čambar «շրջանակ»), տճկ թօփ, լտ. circulus, ֆր. cercle, ռուս. круrъ, коужокъ, որոնց հետևողութեամբ նաև աշխ. շրջան «կլորակ, բոլորակ. 2. խումբ մար-դոց»։-Աճ.
• ՆՀԲ լծ. լտ. vexillum «դրօշ», veles velitis «թեթևազէն զինւոր»։ Հիւնք. էջ 168 վաշխ բառից։
• ՓՈԽ.-Վրաց. ვამტი վաշտի «ձիաւոր զինւոր, հեծեալ» Օր. իա. 1։